|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քննչական կոմիտեում Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Այս մասին 24News-ին հայտնել են ՔԿ-ից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու եկեղեցիներից հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ:
«Ըստ նախնական տեղեկություննների՝ յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100 հազար դրամի վնաս է պատճառվել: Հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք», - հարցմանն ի պատասխան նշել էին ՆԳՆ-ից: