Փոխարժեքներ
28 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 441.92 |
RUB | ⚊ | ₽ 4.7305 |
GBP | ⚊ | £ 519.38 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am-ինհայտնում են ՔԿ-ից:
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Զորականի բնակիչ Հայկազ Մելքումյանն ապրիլի 24-ին Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է: Տեղեկությունը հաստատել էր համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը: Նա պատմել էր, որ Հայկազ Մելքումյանն այդ օրը գնացել էր ծնեբեկ, բոխի հավաքելու: Երբ ուշացել է, համագյուղացիները գնացել են հետեւից եւ տեսել, որ վիրավորում է ստացել:
«Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Հայկազն ազատամարտիկ է, պատերազմների մասնակից: Մենք նրան տեղափոխել ենք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան: Հայկազի աջ ոտքը ծնկից ներքև անդամանահատվել է»,- ասել է նա։