Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է Տվերի մարզում կործանված «Embraer»ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց անունները։
Բիզնես-ջեթում գտնվող 7 ուղևորներն էին Եվգենի Պրիգոժինը, Դմիտրի Ուտկինը, Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը և Նիկոլայ Մատյուսեևը։
Անձնակազմի 3 անդամներն էին Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քարիմովը և Քրիստինա Ռասպոպովան։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Պրիգոժինի հետ թռչում էին նրա համախոհներն ու գործընկերները. Չեկալովը Պրիգոժինի հետ կապված այն ընկերության ղեկավարն էր, որը 2017 թ.-ին հավակնում էր Սիրիայում գազի և նավթի արդյունահանման պայմանագրեր կնքել։ Նա ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում էր հայտնվել 2023 թ.-ին՝ Պրիգոժինի հետ կապերի պատճառով։ Ըստ հրապարակման՝ նույն տվյալների բազայում «Վագներ»-ի հետ կապված անձանց ցանկում են Եվգենի Մակարյանը և Ալեքսանդր Տոտմինը։