|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով տներ, ճանապարհներ, կամուրջներ և գյուղատնտեսական հողեր։ Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել։
Նշվում է, որ 1300 ընտանիք մնացել է առանց գազի, իսկ 700-ը՝ առանց էլեկտրաէներգիայի։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղում աշխատում է ծանր տեխնիկան՝ մաքրելով և գնահատելով վնասը։