|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը: Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:
Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:
Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են: Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար»։