կարևոր
532 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-13 11:44
Հասարակություն

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Ավտովթար՝ Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին․ վիրավորներ կան

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղում՝ դեպի Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին, 48-ամյա Լիլիթ Ա.-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։