Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 23-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (ավտոմեքենայում արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-131» մակնիշի 34 DS 174 բեռնատար և «Nissan Skyline» մակնիշի 25 GG 525 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1958 թ. ծնված Վ. Թ.-ը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Ն. Թ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Վ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Թ.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: