|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի բանակը Իզմայիլ նավահանգստում հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման ժամանակավոր տեղակայման կետին, ինչպես նաև ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։
Ռուսաստանի զինուժը հարվածել է նաև Ռենի նավահանգստում գտնվող Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարական կետին։
ՌԴ ՊՆ–ն նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 362 անօդաչու Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրենբուրգի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Տուլայի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի, Բաշկորտոստանի, Ղրիմի և Թաթարստանի հանրապետությունների, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի ու Ազովի և Սև ծովերի վրա։