|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրք զինվորականները հայտարարել են, որ քուրդ զինյալների` Իրաքի հյուսիսում գտնվող ռազմակայանների վրա օդուժի եւ հրետանու միջոցով նոր հարվածներ են իրականացրել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հայտարարության համաձայն` հարձակման թիրախն այն տարածքներն են, որտեղ ենթադրաբար պատսպարվել են Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները:
Սա քուրդ զինյալներին հասցված երկրորդ հարվածն է այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում դարանն ընկած 9 թուրք զինվոր էր սպանվել: