|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը անհանգստություն է հայտնում Իրանի` դավադրությունների միջոցով կազմակերպության մասնակից երկրների ներքին գործերին միջամտելու կապակցությամբ. ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
Կազմակերպության անդամ երկրների` Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի, Քաթարի, ԱՄԷ-ի եւ Օմանի արտգործնախարարները կիրակի երեկոյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում խորհրդակցություն են անցկացրել եւ համատեղ հայտարարություն ընդունել:
«Իրանը տարածքաշրջանում ընդվզումներ եւ միջկրոնական բախումներ է հրահրում, այդպիսով` խախտվում են այդ երկրների ինքնիշխանությունը եւ մարդկանց իրավունքները, նաեւ խաթարվում են բարիդրացիության սկզբունքները, ՄԱԿ-ի եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության կանոնակարգերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իրանի կողմից լրտեսային ցանցեր են ստեղծվել Քուվեյթում ու Բահրեյնում, ընդգծվում է, որ այդպիսով օրինական է Բահրեյնի Թագավորությունում կազմակերպության «Թերակզղու վահան» միացյալ զինված ուժերի ներկայությունը:
Հիշեցնենք,որ փետրվարից Բահրեյնում շիա ընդդիմությունը բազմահազարանոց ակցիաներ է իրականացնում` պահանջելով իրավունքների եւ ազդեցության ընդլայնում երկրում, որը ղեկավարում են փոքրամասնություն կազմող սուննի մահմեդականները: