|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ջերմագին երախտագիտություն է հայտնում Ձեզ, ինչպես նաև Կորսիկայի խորհրդարանի բոլոր անդամներին՝ Արցախին, հայ ժողովրդին և Ադրբեջանում ապօրինի ու կամայականորեն պատանդառված հայ քաղաքական բանտարկյալներին զորակցություն հայտնող բանաձևին միաձայն կողմ քվեարկելու համար։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում յուրաքանչյուր պատգամավորի, ինչպես նաև կորսիկացի ժողովրդին, որի ներկայացուցիչները ևս մեկ անգամ փաստում են իրենց հաստատակամ հանձնառությունը՝ արդարության, մարդկային արժանապատվության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների նկատմամբ։
Այս բանաձևով Կորսիկայի խորհրդարանը հաստատում է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, Արցախում նրա դարավոր արմատներին և դարերի ընթացքում նրա կրած փորձություններին։
Ձեր այս դիրքորոշումը վկայում է միջազգային իրավունքի, ժողովուրդների ազատության և մարդկային արժանապատվության պաշտպանության նկատմամբ ձեր հաստատակամ կամքի մասին։ Բաքվում պատանդառված հայ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելով, անվտանգության ու միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը վերահաստատելով, ինչպես նաև եվրոպական կառույցներին վճռական քայլերի դիմելու կոչ ուղղելով՝ դուք արդարության և խաղաղության բացառիկ ուղերձ եք հղում։
Մեր ակնկալիքն է, որ այս օրինակելի նախաձեռնությունը կներշնչի տարածաշրջանային, ազգային թե միջազգային այլ խորհրդարանների, ինչպես նաև Եվրոպական միության անդամ պետությունների՝ հետևելու Կորսիկայի այս համարձակ քայլին, որպեսզի միջազգային իրավունքի սկզբունքները լիովին հարգվեն, և հայ ժողովրդի հիմնարար իրավունքները գործնականում պաշտպանվեն։
Կորսիկացի և հայ ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ բարեկամության և համերաշխության կապերն այս բանաձևով ստանում են նոր՝ առավել արժանապատիվ որակ։ Այս հանձնառությունը հավերժ կմնա բազմաթիվ հայերի հիշողության մեջ՝ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ Սփյուռքում։
Խնդրում ենք ընդունել, մեծարգո տիկին նախագահ, հարգարժան տիկնայք և պարոնայք պատգամավորներ, մեր խորին երախտագիտության, բարձրագույն հարգանքի և խորին ակնածանքի հավաստիքը։
Հայ Հեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտե
3 օգոստոսի