Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Սերժ Սարգսյանը որոշել է «Շանթ» հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հեռուստալրագրության զարգացման գործում ներդրած ավանդի և բազմամյա նվիրումի համար լրագրող, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտեմ Լևոնի Երկանյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով: