|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«Որպես «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ՝ ես այստեղ կանգնած եմ նաև որպես մարդ, որը տարիներ շարունակ իշխանության համար անհարմար հարցեր է բարձրաձայնել։ Որպես նախկին լրագրող, ես այս ամբիոնը օգտագործելու եմ պաշտպանելու համար մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատությունները, որի առանցքային մաս է կազմում խոսքի ազատությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ Արուսյակ Մանավազյանը Ռուբինյանին ներկայացնելիս՝ նրան բնութագրեց որպես ամենաբաց ու թափանցիկ գործիչ։
«Եթե դուք ամենաբացն ու թափանցիկն եք, ինչու՞ եք այսօր սահմանափակում Ազգային ժողովի տարածքում լրագրողների ազատ տեղաշարժը։ Ինչու՞ եք որոշում, թե նրանք որտեղ պիտի կանգնեն, ի՞նչ պիտի տեսնեն ու ի՞նչ պիտի նկարեն։ Ձեզ ուզում եմ մի դրվագ հիշեց ոչ հեռավոր անցյալից, դուք հանդիսանում եք մի նախկին խմբագրի թիմի ներկայացուցիչ, որի թերթի լրագրողները Ազգային Ժողովի տարածքում շարժվում էին, ուզում էին՝ նկարում էին, աշխատում էին անխոչընդոտ։ Նրանք աշխատանքային տարածք համարում էին նույնիսկ խորհրդարանի ճաշարանը, երբ նրանց հարցնում էին, թե ինչու եք նկարում Ազգային ժողովի ճաշարանում, մեջբերում եմ, ասում էին՝ «Պատմության համար»: Հիմա պատմությունից ի՞նչ ունեք թաքցնելու, որ խստացրել եք ձեր նախորդի ժամանակ կատարելագործված կարգավորումները: Գիտեմ, ասելու եք 2021 թվականից են գործում այդ կարգավորումները, ես ձեզ ուղղեմ՝ 2019 թվական, 21-ին խստացվել են, դուք ավելի եք կատարելագործել, մինչդեռ կարող էիք մի տեխնիկական քայլով առհասարակ լուծել այդ հարցը»,-ասաց նա՝ հարցադրելով, թե արդյո՞ք այդ սահմանափակումները տեղավորվում են եվրոպական կոնվենցիայի համաչափության սկզբունքի շրջանակում։