կարևոր
349 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-23 12:54
Քաղաքական

Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Ղահրամանյան

Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․

«Զարմանալի չէ, որ հրապարակված տեքստում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ուղիղ դուռ են բացում երկրում բռնապետության հաստատման համար։ Չէ՞ որ նոր Սահմանադրությունը ԱԼԻԵՎՅԱՆ է։

Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալու դրույթը ոչ թե վտանգում է, այլ թիրախային հարվածում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմքերին։

Արժանապատիվ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ սա պարզապես իրավական փոփոխություն չէ․ սա անցյալից հրաժարվելու, պետական ինքնության հիմքերը վերանայելու և բռնապետության դուռ բացելու վտանգավոր ճանապարհ է»։