|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Յունիբանկի UNIMobile հավելվածում ամենապահանջված ծառայություններից մեկը՝ Յունիստրիմ դրամական փոխանցումներն են: Հավելվածը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ՝ առանց բանկ այցելելու:
Դրամական փոխանցում ուղարկելու համար մուտք գործեք հավելվածի «Յունիստրիմ դրամական փոխանցումներ» բաժին և նշեք երկիրը, ստացողի անուն, ազգանունը, գումարի չափը, արժույթը և հաշվեհամարը, որից ցանկանում եք գումար ուղարկել:
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից և անցնել օնլայն գրանցում: UNIMobile հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։