Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1999 թվականի հոկտեմբերի 27-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց զինված հարձակում։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պոտրոսյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:
17։00-ի կողմը նրանք մուտք են գործում Ազգային ժողովի դահլիճ ու մի քանի կրակոց արձակում օդ։ Այնուհետև նկատելով, որ դահլիճի վերջնամասի ձախ կողմից ու նախագահության կողքի սենյակի կողմից կրակոցներ են արձակվում իրենց ուղղությամբ, սկսում են անկանոն կրակել։ Ժամեր շարունակ նիստերի դահլիճում գտնվողները պատանդ էին վերցված:
Ըստ լրագրող Աննա Իսրայելյանի վկայության՝ ահաբեկչությունն իրականացնող առանցքային դերակատարը՝ Նաիրի Հունանյանը, պարբերաբար կրակահերթեր էր արձակում և հայտարարում. «Ձեր արյունը ծծողների հերն անիծել, սատկացրել ենք: Մեր ամբողջ հարստությունը թալանեցին: Հերիք եղավ, բոլ եղավ: Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր: 10 տարի մեր արյունը ծծեցին»:
Ժամը 19։00-ի կողմը Ռոբերտ Քոչարյանը ու Ալեքսան Հարությունյանը գնում են ԱԺ՝ բանակցելու հանցավոր խմբի հետ:
Հոկտեմբերի 27 գործով դատապարտվել է 8 մարդ՝ Նաիրի Հունանյան (ցմահ, պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում), Կարեն Հունանյան (ցմահ, պատիժը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, խելագարվել է), Վռամ Գալստյան (ցմահ, 2004 թ-ի ապրիլի 27-ին ինքնասպան է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում կամ սպանվել), Դերենիկ Բեջանյան (ցմահ, պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում), Էդիկ Գրիգորյան (ցմահ, 2017 թվականի նոյեմբերի 3-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցում), Աշոտ Կնյազյան (ցմահ), Համլետ Ստեփանյան (14 տարի ազատազրկում, պատիժը կրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մահացել է սրտի կաթվածից 2010-ի մայիսին), Նորայր Եղիազարյան ( մինչև դատավճիռի կայացումը էլեկտրահարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում):