կարևոր
532 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-30 12:42
Աշխարհ

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի մի քանի օբյեկտների. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում զանգվածային հարված են հասցրել նավերի, նավահանգստային ենթակառուցվածքների, ռազմարդյունաբերական համալիրների և էներգետիկ օբյեկտների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Այսօր գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և անօդաչուներով զանգվածային հարված են հասցրել», - ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հարվածի հետևանքով խոցվել են.

  • Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, որոնք զբաղվում են մեծ և միջին հեռահարության անօդաչուների արտադրությամբ և պահեստավորմամբ,
  • Կիևում, Կիևի մարզում և Դնեպրոպետրովսկի մարզում դրանց գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտներ,
  • Օդեսայի մարզում նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ և Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավեր։