Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հայցն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի: Հայցվոր Տ. Սարգսյանը պահանջել է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և Հայրապետյանից բռնագանձել մեկ միլիոն ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ խոսքը վերաբերում է օֆշորային սկանդալի վերաբերյալ shamshyan.com կայքում հրապարակված ՝ Փայլակ Հայրապետյանի հայտարարություններին:
Գործով, որպես երրորդ անձ, ներգրավվել է Գագիկ Շամշյանը:
Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչն է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը, իսկ Փայլակ Հայրապետյանը, ըստ մեր տեղեկությունների, դեռևս ներկայացուցիչ չունի: Հիշյալ գործով առաջին դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին:
Հիշեցնենք, որ դեռևս երկու տարի առաջ Փայլակ Հայրապետյանը բարձրաձայնեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի օֆշորային մեքենայությունների մասին, որոնք, ըստ նրա, հիմք էին դարձել իր սնանկացման: