Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հետքը» հայտնում է, որ դատի է տվել բնապահպանության նախարարությանը տեղեկություններ տրամադրելու պահանջով:
«Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (GITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (GITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը:
Սակայն նախարարությունը չէր տրամադրել այդ պատճենները՝ պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը: «Հետքը» հաջորդ հարցմամբ առաջարկել էր փակել թույլտվությունում առկա գաղտնիք պարունակող տեղեկությունները և տրամադրել այդ պատճենները:
Նախարարությունը դարձյալ հրաժարվել է դրանք տրամադրելուց, փոխարենը ուղարկել էր նախորդ անգամ տրամադրած նույն ցանկը: «Հետքի» հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրել պահանջված տեղեկությունները, այն է՝ CITES թույլտվությունների պատճենները»,- գրում է «Հետքը»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: