|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման (10 մլ ապակե սրվակ, արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա») 50C2607A սերիայի շրջանառությունը և իրականացնել դրա հետկանչը։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ որոշման հիմքում «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացությունն է, որի համաձայն՝ նշված սերիայում արձանագրվել է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն։
Մասնավորապես, տեսողական ստուգման ընթացքում սրվակի ներքին մակերեսին հայտնաբերվել է 0.1-1 մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել ապակե տարայի ներսի մակերեսին։ Այդ պատճառով 50C2607A սերիան ենթակա է շրջանառությունից հանման և հետկանչի։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ առկա դեղամիջոցի սերիան և, եթե այն 50C2607A-ն է, չօգտագործել այն։