Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ին չի հաջողվելու պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ արդեն ուշ է մտածել, թե կարելի էր այլ կերպ գործել, քանի որ ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ:
«Այդ հաստիքն արդեն կորցրել ենք այս շրջափուլում, հատկապես` երբ Բելառուսի ներկայացուցիչն արդեն պտտվում է ՀԱՊԿ անդամ պետություններով, հանդիպել է այդ երկրների ղեկավարների հետ, որոնք նրան ընդունում են: Այսինքն՝ կա արդեն դիրքորոշում և որոշակիություն: Իհարկե, կոնսենսուսով է ընտրվելու Զասը, և հարց է՝ Հայաստանը կկիրառի՞ վետոյի` իր իրավունքը նրա թեկնածության դեմ: Պետք է սպասել, հաջորդ տարվա սկզբին ՀԱՊԿ ղեկավարների հանդիպում կա»,- նշեց Սարգսյանը:
Հարցին՝ սա կարելի՞ է համարել ՀՀ-ի դիվանագիտական պարտություն, քաղաքագետը պատասխանեց. «Անկախ ՀԱՊԿ-ի հզոր լինել- չլինելուց, մենք կորցրել ենք միջազգային կառույցում մեր պետության ներկայացուցչի որոշակի ազդեցությունն այդ ոլորտում»:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը համաձայն է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը չի ունենա ներկայացուցիչ, և սրանից պետք է դասեր քաղել: «Պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ օգտվենք ստեղծված իրավիճակից: Այսինքն՝ եթե պետք է թեկնածուի հարցում զիջումների գնալ, բայց այլ տեղերում ավելի հետաքրքիր բաներ ձեռք բերել, որոնք ավելի կարևոր են լինելու, սրանք բանակցային տարբերակների մեջ են»,- ամփոփեց նա: