|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սպիտակ տանն ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։
«Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։
Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Մեր թիմերը կհամակարգեն իրենց հետագա հաղորդակցության մանրամասները։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար»,-հանդիպումից հետո հայտնել է Զելենսկին։