|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է Ուկրաինային հաշվեհարդար տեսնել Կազանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման համար։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Ռուսաստանի մարզերի հետ հեռակոնֆերանսի ժամանակ, երբ զրուցել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ։
«Ով փորձի ինչ-որ բան քանդել մեր երկրում, դրա համար նա իր երկրում բազմապատիկ ավելի մեծ ավերածությունների կենթարկվի, ինչպես նաև կզղջա այն ամենի համար, ինչ փորձում է անել մեր երկրում», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Կազանի վրա։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է ութ անօդաչու թռչող սարք, դրանցից վեցը բախվել են բնակելի շենքերին: Կազանի քաղաքապետարանը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը մխրճվել են քաղաքի երեք թաղամասի՝ Սովետսկի, Կիրովսկի և Պրիվոլժսկի բնակելի շենքերի վրա, ինչը հանգեցրել է հրդեհների։ Զոհերի մասին պաշտոնապես չի հաղորդվում: Ըստ տելեգրամյան ալիքների՝ երեք մարդ վիրավորվել է։