|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այս օրերին առաջին անգամ գերազանց արդյունավետությամբ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Վերջին տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները մշակել են տարբեր տեսակի, թե՛ հարվածային, թե՛ հետախուզական նշանակության սարքեր, որոնք նախատեսված են ռազմական տարբեր իրավիճակներում խնդիրներ լուծելու համար։ Այս օրերին օգտագործվել են հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մի փոքր մասը միայն»,- գրել է նախարարը: