|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
«Հետք»-ը գրում է.
«COP17-ի փաստաթղթերում Հայաստանը պարտավորվում է ընդլայնել կանաչ տարածքները, իսկ Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին համաժողովի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում են հենց Հրազդանի կիրճը։
Շինարարությունը հասել է Հրազդանի կիրճի եզրին
«Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարություն է։ Շենքի հարակից տարածքում տեղի են ունենում տարածքի հողային շերտի հարթեցման ու ասֆալտապատման աշխատանքներ։ Հուլիսի 13-ին «Հետքն» արձանագրել է, որ տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային զանգվածները թափվել են կիրճը՝ լցվելով գետի հունը և վնասելով տարածքի ծառերը։
Ի՞նչ է կառուցվում COP17-ի համար
COP17 համաժողովը տեղի է ունենալու Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքել են պայմանագիր։ Պայմանագրի տեքստում նշված է, որ COP17 համաժողովի միջոցառումների անցկացման վայրի ստանդարտներին համապատասխանող տարածքի առավելագույն ներուժ ունի «Մերիդիան» էքսպոկենտրոնը և այդ ստանդարտներին համապատասխանեցնելու համար էքսպոկենտրոնում անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ աշխատանքներ։ «Մերիդիան Հոլդինգը» պարտավորվել է մինչև COP17 միջոցառման անցկացումը էքսպոկենտրոնը նախապատրաստել ու համապատասխանեցնել ՄԱԿ-ի պահանջներին։
COP17-ի անցկացումից հետո՝ 6 տարվա ընթացքում, պատվիրատուն իրավունք է ունենալու տարեկան մինչև 200 օր օգտագործել տարածքը՝ 1 քմ-ի համար օրական վճարելով 460 դրամ։
Ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել կառուցել ճաշարանի շենք ու թեքահարթակ, վերակառուցել էքսպոկենտրոնի 5 հարկը՝ այդ թվում նկուղային հարկը, իրականացնել բետոնե հարթակների հողային աշխատանքներ՝ ժամանակավոր կառույցների համար և ընդհանուր տարածքների բարեկարգում։ 2026 թվականի ապրիլի 28-ին պայմանագրում կատարվել են փոփոխություններ։ Համաձայնագրով զգալիորեն ընդլայնվել են վերակառուցվող տարածքների ծավալներն ու ավելացել է նոր կառուցվող մեկ ամբողջական համալիր՝ բաղկացած 7 մասնաշենքից։
Ավելացվել են նաև կոնկրետ ինժեներական կառույցներ՝ 3 էլեկտրական ենթակայաններ և նորակառույց կաթսայատուն։ Պայմանագրի սկզբնական ընդհանուր արժեքը 5 մլրդ 775 մլն ՀՀ դրամից դարձել է 5 մլրդ 931 մլն ՀՀ դրամ»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: