|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Toyota Scion մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. ծնված Դ. Հ.) և Nissan Skyline մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Toyota Scion մակնիշի ավտոմեքենան շրջվել է կիրճը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Toyota Scion մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Ղ. Ղ.-ը հոսպիտալացվել են Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: