|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Դորտմունդի «Բորսուիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ հայտարարել է, թե որքան ուրախ է ակումբի նոր ձեռքբերումով: Կլոպի խոսքերով` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի դադարում զարմացնել իր որակներով:
«Չեմ կարծում, որ մեր նորեկները ճնշվում են այն պատճառով, որ նրանց մեծ գումարներով են ձեռք բերել: Հուրախություն մեզ` Մխիթարյանն ու Օբամեյանգը չեն կարող գերմաներեն թերթեր կարդալ: Աչքերս արցունքներով են լցվում, երբ մարզումների ժամանակ տեսնում եմ Մխիթարյանի գործողությունները: Նրա տեխնիկան, արագ տեմպը, համապատասխան դինամիկան: Բացի այդ` նա շատ վտանգավոր է մրցակցի դարպասների մոտ: Եվ այս ամենը` 24 տարեկանում»,- Կլոպի խոսքն է մեջերում sports.ru-ն: