կարևոր
1867 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-27 14:16
Հասարակություն

«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել և մահացել

«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել և մահացել

Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին օպերատիվորեն ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ու երբ փորձել են վթարը վերացնել, ողբերգական դեպք է տեղի ունեցել։

«Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցին։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է աշխատակցի մահը։

Այս պահին «Վեոլիա Ջուր»-ը սպասում է, որպեսզի քննչական գործողություններն ավարտվեն, որից հետո կսկսի խցանված կոյուղատարի մաքրման աշխատանքները։