կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-28 22:20
Հասարակություն

42-ամյա տղամարդը էլկետրասյան վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է եւ մահացել

42-ամյա տղամարդը էլկետրասյան վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել է եւ մահացել

Երեկ՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 09:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 42-ամյա Արամ Բարսեղյանն էր: Ոստիկաններն ու քննիչները  պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 09: 15-ի սահմաններում Ա. Բարսեղյանը Այգեզարդ գյուղի Կոստանի փողոցում, բարձրանալով էլկետրասյան վրա, վերանորոգման աշխատանքներ է կատարել, որի ընթացքում էլեկտրահարվել է և հիվանդանոց  տեղափոխելու  ճանապարհին մահացել:

Փաստի առթիվ Ն. Այվազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝  մահացածն աշխատում էր. «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  փակ բաժնետիրական ընկերության «Արաքս» մասնաճյուղում ՝ որպես օդային գծերի էլեկտրամանտյոր: