Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 9-ին, ժամը 16.40-ին, 55-ամյա Վարդանուշ Թ.-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս զինազմթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Վարդանուշ Թ.-ն ներկայացրել է կարճ փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 2 դատարկ պահունակ, 1 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 2 պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով եւ հայտնել, որ դրանք պատկանել են ամուսնուն (զոհվել է 1992 թ.), որը ձեռք է բերել ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: