|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 5-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցի թիվ 46 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս քաղաքացին երրորդ հարկի բարձրությունից ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 3/2 հասցեում, դեռևս չբացահայտված հանգամանքներում,1954 թ. ծնված Մ. Հ.-ը շինարարական աշխատանքներ իրականացնելիս ընկել է փոսը:
Փրկարարները Մ. Հ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր