կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-19 17:14
Քաղաքական

ԿԲ նախագահն արդարացրեց սուպերնախարարության գոյությունն ու կապեց ՄՄ-ի հետ

ԿԲ նախագահն արդարացրեց սուպերնախարարության գոյությունն ու կապեց ՄՄ-ի հետ

ԱԺ այսօրվա նիստում, երբ հիմնական զեկույցով ելույթ էր ունենում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նրան, թե իր պաշտոնավարման երկրորդ հատվածում կարո՞ղ է երաշխավորել, որ պահուստային ֆոնդը չի գնա վաճառքի, ինչպես դա եղավ Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ: Նա նաև նշեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներդրումները պակասել են 60 տոկոսով, և հարցրեց ԿԲ նախագահին, թե ինչո՞վ էր դա պայմանավորված:

 

«Որպես մասնագետ, ոչ որպես պետական չինովնիկ` որքանո՞վ եք ճիշտ համարում հարկայինի ու մաքսայինի միացումը ֆիննախին: Որքանո՞վ է ճիշտ` գումարներ հավաքող կազմակերպությունները լինեն գումարներ բաժանող մեկ միավորի մեջ, մեկ հոգու ղեկավարության ներքո»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

 

Արթուր Ջավադյանը նշեց, որ այս պահի դրությամբ որևէ վտանգ չկա պահուստների մասով: Ինչ վերաբերում է հարկայինի ու մաքսայինի միացմանը ֆինանսների նախարարությանը, ըստ նրա` նման պրակտիկա գոյություն ունի աշխարհում:

 

«Եթե մենք որդեգրել ենք միանալ Մաքսային միությանը, ուրեմն համագործակցությունը լինելու է ավելի շատ հարկային մարմինների հետ: Մաքսայինի մասով, քանի որ ունենալու ենք ակտիվներ, բոլոր մաքսավճարները գնալու են մի տեղ, որտեղից բաշխվելու են: Այս պարագայում ունենալ առանձին կառույցներ, որը տանելու է միևնույն քաղաքականությունը, նպատակահարմար չէ, իսկ մեկ մարմնում գործունեությունը կբարձրացնի կառույցի արդյունավետությունը»,- ասաց Արթուր Ջավադյանը: