կարևոր
63070 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 18:42
Մշակույթ Հասարակություն

Սահակ Սահակյանը հայ ազգային-հեղափոխական երգարվեստի լավագույն դրոշակակիրներից էր․ Ներսիկ Իսպիրյան

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Սահակ Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը։

«Սահակ Սահակյանը հայ ազգային հեղափոխական երգարվեստի լավագույն դրոշակակիրներից էր։ Նա իր ուսերին տանում էր ամբողջովին հայ ազատագրական պայքարի, արցախյան հերոսամարտի, անցյալի և գալիք մեր ներկայի հեղափոխական երգերի ջահը»,-ասաց սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանը։

Հիշեցնենք՝ Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։

Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու` կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի տակ հայ կամավորական ջոկատները հաղթանակներ են տարել Արցախյան գոյապայքարում։

Չունենալով որևէ կոչում՝ Երևանի քաղաքային իշխանությունները մերժել են Սահակ Սահակյանին հուղարկավորել նաև գիտության և մշակույթի գործիչների պանթեոնում, ինչից հետո Սահակյանի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Շահումյանի գերեզմանատանը։

Մանրամասն՝ տեսանյութում