կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 16:31
Քաղաքական

ՀՅԴ պատգամավորության թեկնածուները պարկեշտ, հայրենասեր մարդիկ են. Ներսիկ Իսպիրյան

ՀՅԴ պատգամավորության թեկնածուները պարկեշտ, հայրենասեր մարդիկ են. Ներսիկ Իսպիրյան

Երեկ Իջևանում կայացած ՀՅԴ  բազմամարդ հանրահավաքն ամփոփեց երգիչ Ներսիկ Իսպիրյանը:

«Այսօր դուք ներկա էիք մի կուսակցության քարոզարշավի, որի անունն է պայքար, վախճանը՝ հաղթանակ: Ինչո՞ւ եմ ասում այս տողերը, ժողովո'ւրդ,  ՀՅԴ-ն ծնունդ առավ հայ ժողովրդի տառապանքից, այս կուսակցությունն էր, որ ապրեցրեց այս ժողովրդին, ապրեց նաև ինքը իր ժողովրդի հետ»,- շեշտեց Իսպիրյանը, ապա ավելացրեց, որ չորս կողմից փորձել են ՀՅԴ-ին կտցահարել,  բայց 126 տարի Դաշնակցությունը հարատևել է ժողովրդի հետ և պետք է հարատևի:

«Նայեք ՀՅԴ պատգամավորի թեկնածուներին, տեսեք, թե ինչքան պարկեշտ, ինչքան հայրենասեր են, անշահախնդիր մարդիկ են՝ բոլորն էլ ձեր ծոցից ելած, և ամենակարևորը՝ հասարակական կյանքի մարդիկ են, քայլում են ձեզ հետ, ապրում են ձեր կյանքով»,-ասաց նա:

Իսպիրյանը նշեց, որ ինքը չի ուզում մյուս կուսակցությունների կամ նրանց առաջադրած թեկնածուների մասին որևէ բան ասել, միայն նշեց, որ եթե մյուս կուսակցությունների լիդերները չլինեն, այդ կուսակցությունները թիթեռների կյանք կունենան, իսկ Դաշնակցությունից թող հազար հոգի չլինի, տեսնենք` կարողանալո՞ւ են Դաշնակցությանն իրենց արմատներից քանդել:

Ապա նշեց, որ ինքը 31 տարվա դաշնակցական է, նվիրված է այդ կուսակցությանը, և թող ապրիլի 2-ին ձայն տան ՀՅ Դաշնակցությանը: