Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկրորդ նախագահի երեկվա հարցազրույցից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը չի քնել. սա վերջին շրջանի համահայկական անքուն գիշերներից մեկն էր, որտեղ մարդիկ ստացան իրենց խեղդող բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց ես ուզում եմ կանգ առնել մի դրույթի վրա։
Ռ. Քոչարյանի խոսքի մի պարբերությունը ուղղված էր Փաշինյանին եւ «Իմ քայլի» խմբակցությանը. Քոչարյանը ձեւակերպեց նրանց համար շատ կարեւոր՝ անվտանգության եւ հումանիտար միջանցքի կարեւորությունը։
Ես դիմում եմ իշխող խմբակցության գործընկերներին. հանգիստ հեռացեք, ունեք խաղաղ եւ անցնցում հեռանալու հնարավորություն։ Հանուն Հայաստանի՝ «Քայլ արա՝ դուրս արի Իմ քայլից»։
Ձեզ խաբում են, թե խմբակցությունից դուրս գալը դավաճանություն է, Ձեզ խաբում են, թե դուրս գալը ձեզ համար վտանգավոր է։
Հարգելի գործընկերներ, թույլ մի´ տվեք, որ Նիկոլը ձեզ խաբի, թույլ մի´ տվեք, որ ձեր միջոցով երկիրը ապակայունացվի, եւ Նիկոլը լուծի բացառապես իր անձնական հարցերը ձեր հաշվին։
Ուղղակի դուրս եկեք պարտվածի խմբակցությունից եւ շարունակեք թե´ ձեր խաղաղ կյանքը, թե´ ձեր խաղաղ աշխատանքային գործունեությունը։ «Քայլ արա՝ դուրս արի իմ քայլից»։ Քանի կա հնարավորություն՝ խաղաղ եւ արժանապատիվ մթնոլորտում լուծել ճգնաժամը, արեք դա։ Բացեք ձեր աչքերը. Նիկոլն արդեն չկա։ Չի կարող Նիկոլի պատճառով Շուշին ու Հադրութը չլինեն, բայց նա լինի իշխանության։
Չեմ բացառում, որ նրա պլաններում ձեր միջոցով երկիրը ցնցումների տանելն է։ Թույլ մի´ տվեք դա անի։ Մեկ անգամ եւս լսեք Քոչարյանի հարցազրույցի՝ ձեզ վերաբերող հատվածը։ Նիկոլին ճանաչելով՝ դուք պիտի որ իմանաք, որ նա կարող է վերջում պարզապես օգտվել առաջարկված նեղ միջանցքից՝ ձեզ բոլորիդ դրսում թողնելով։
Հ.Գ. Ալիեւի ստորացումներին որեւէ կերպ չարձագանքող Փաշինյանը ամբողջ գիշեր չի քնել եւ մտածել է ինչ եւ ինչպես պատասխանել Քոչարյանին։
Հ.Գ.Գ. Փաշինյանն իր խոսքում փորձում է համոզել, 1994-ից եղել են դիվանագիտական ձախողումներ։ Փաստորեն Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ դիվանագիտական ձախողումը կամ ձեռքբերումը պատերազմով է որոշվում։ Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ իր դիվանագիտական ձախողումների հետեւանքն է պատերազմը, հազարավոր զոհերն ու անհետ կորածները։