կարևոր
2581 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-23 10:32
Քաղաքական

ՀՀ-ում տարածված պատկերացումը, թե ՌԴ-ն պատժամիջոցների տակ ճնշվում է և խորը ճգնաժամի մեջ է, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը․ Հոխիկյան

ՀՀ-ում տարածված պատկերացումը, թե ՌԴ-ն պատժամիջոցների տակ ճնշվում է և խորը ճգնաժամի մեջ է, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը․ Հոխիկյան

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հայաստանում տարածված պատկերացումը, թե Ռուսաստանը պատժամիջոցների տակ ճնշվում է և խորը ճգնաժամի մեջ է, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը։

Ես պարբերաբար լինում եմ տարբեր երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում։ Հենց հիմա էլ այնտեղ եմ և բնականաբար ուսումնասիրում եմ ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային ու սոցիալական դաշտերը։

Լավ կլիներ, եթե Հայաստանում ինքնախաբեությամբ չզբաղվեն ու հասկանան, որ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվում, այլև երկրի ներսում ու երկրից դուրս ավելի ուժեղ է դարձել։ Քարոզվող կեղծիքը, թե Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է, ես արդեն 4-5 օր է, չեմ տեսնում։ Որոշ տեղերում փոքր հերթեր կան, բայց ցանկացած տեղից կարող ես մեքենան լիցքավորել ինչպես բենզինով, այնպես էլ հեղուկ գազով։ Բնականաբար, մեծ քաղաքներում պահանջարկը և հերթերը ավելի մեծ են լինում, բայց դա բնական բան է։ Ես դեռևս ոչ մի դժվարություն չեմ ունեցել մեքենայի վառելիքի հարցում։

Խանութներում ամեն ինչ կա, հյուրանոցները լեփ լեցուն են զբոսաշրջիկներով, գործարանները աշխատում են ամբողջ ծավալով, մարդկանց ձեռքին փող կա։ Այդ ամենի ֆոնին երկրում բարձր մակարդակի է հայրենասիրական խոսույթը։ Մարդիկ «խաղաղության» անվան տակ երկիր չեն ծախում, օդային տագնապի ձայն լսելիս էլ խուճապի չեն մատնվում ու չեն ասում, թե ամեն ինչ տանք, պարտվենք, թշնամու առաջ կզենք, միայն թե կրակոցի ձայն չլսենք։

Ռուսները արժանապատվություն ունեն, ու ես հիանում են այդ երկրի և այդ ժողովրդի վճռականությամբ։

Ռուսատյացները հիմա բնականաբար հիստերիայի մեջ կընկնեն, բայց թքած։ Ամեն մեկի հոգեկան տվայտանքներին ուշադրություն չի կարելի դարձնել։ Ես Արևմուտքի՝ ԱՄՆ-ի կամ ԵՄ նկատմամբ ատելություն չունեմ, բայց Հայաստանի անվտանգության ու զարգացման ճանապարհը կապում եմ հիմնականում 4 երկրի հետ' Ռուսաստան, Իրան, Հունաստան, Չինաստան։

Մնացած ամեն ինչ հեքիաթ է»։