Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը գնալով էլ ավելի խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ տանում, գրում է Bloomberg-ը։
Արեւմտյան 10 դեսպաններին արտաքսելու Էրդողանի վերջին սպառնալիքը ցույց է տալիս, որ սրված տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի նախագահը քիչ զսպիչներ ու հակակշիռներ ունի:
Անցյալ շաբաթ համատեղ հայտարարությամբ դեսպանները կոչ արեցին ազատ արձակել բարերար Օսման Քավալային, ով կալանավորված է ավելի քան չորս տարի՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներին:
Արեւմտյան երկրները Քավալայի գործը սկսեցին որպես Թուրքիայում դատական անկախության եւ օրենքի գերակայության լակմուսի թուղթ դիտարկել՝ 2016-ի անհաջող հեղաշրջումից հետո Էրդողանի «ժողովրդավարական ինստիտուտների վրա երկարատեւ գորհի» պատճառով:
Արտաքսման գործընթացը դադարեցվեց այն բանից հետո, երբ դեսպանությունները հրապարակայնորեն հայտարարեցին իրենց հանձնառությունը Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, որը կոչ է անում դիվանագետներին չմիջամտել ընդունող երկրի ներքին գործերին:
Սակայն սպառնալիքը շարունակում է իրենից «միջուկային տարբերակի դիվանագիտական համարժեքը» ներկայացնել եւ ցույց է տալիս, որ Էրդողանի իշխանության վրա որեւէ սահմանափակում չկա։ Իշխանության ամենաբարձր օղակներում նախագահին հետ պահող չկար, իսկ հետեւանքները լիովին կանխատեսելի էին։
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի, ինչը գազի զգալի կորուստների է հանգեցրել:
Քավալայի շուրջ վեճը, հնարավոր է, վերջին փորձն էր՝ շեղելու ուշադրությունը լիրայի հետ կապված իրավիճակից եւ վերջ դնելու Էրդողանի ժողովրդականության անկմանը: Դա վտանգավոր է Թուրքիայի համար, որին ամուր ձեռք է անհրաժեշտ՝ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ցնցումներից երկիրը դուրս բերելու համար: