|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը և խորը ճգնաժամի մեջ է. հայտնում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ը դարձել է ամենաանկանխատեսելի երկիրը: Օրինակ` մեր նախագահը նախագահ է, որն անում է այն, ինչ ասում է, և անում է այնպես, որպեսզի մյուսները նույնպես անեն այն, ինչ նա ասում է: ԱՄՆ-ը խորը ճգնաժամի մեջ է, մենք հասկանում ենք այն դժվարությունները, որոնց միջով նրանք անցնում են, և մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք»,- նշել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը իսկապե՞ս պատրաստվում է դուրս բերել զորքերը Սիրիայից:
Նա նաև վստահություն է հայտնել, որ զորքերը դուրս բերելուց հետո էլ նրանք կպահպանեն իրենց ներկայությունը Սիրիայում: