|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել:
Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։
Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։
Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։