Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը երեկ երեկոյան որպես մատուցող էր աշխատում Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Ակցիայի նպատակն էր ստացված թեյավճարներն ուղղել 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը՝ որպես բարեգործություն: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Մի քանի ժամով մատուցող աշխատելու հրավեր-առաջարկը Տաթևիկ Ռևազյանն ստացել է սրճարանի տնօրինությունից, որտեղ ավանդույթի նման մի բան է, երբ բոլորովին այլ աշխատանք ունեցող անձը մի կարճ ժամանակով անում է այդ գործը, ապա թեյավճարներից կուտակված գումարը ծառայեցնում բարեգործական նպատակների: Ռևազյանը սիրով է համաձայնել ու որոշել է գումարը փոխանցել «Մենք ենք» հիմնադրամ: Հիմնադրամն էլ ընտրել է, թե որ երեխային է դա այս պահին առավել անհրաժեշտ:
Երեխային անհրաժեշտ է ճառագայթային բուժում, որը, ըստ նրան բուժող բժշկի, Հայաստանում իրականացնելը տեխնիկապես անհնար է: Այն կիրականացվի Մոսկվայում: Երեկոյան ոչ մեծ սրճարանում հավաքվածների մեծ մասը Ռևազյանի ծանոթներն ու ընկերներն էին, որոշ մարդիկ էլ, մամուլից տեղեկանալով, հատուկ եկել էին նրա հետ մի քանի բառ փոխանակելու:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տաթևիկ Ռեւազյանի և հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: