|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր առավոտյան մահացել է ամիսներ առաջ անհետ կորած, ապա Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Panorama.am-ն օրեր առաջ էր զրուցել Նորայրի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչ տեղեկություններ ունի Տիգրանի կորելու, ապա գետում մարմինը հայտնաբերելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթից։ Նա միայն նշեց, որ տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է գրում։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին հաղորդվել էր, որ Մարմարիկ գյուղում կորել էր 2 տարեկան Տիգրանը։ Նրա մարմինը գտնվեց միայն 20 օր անց Մարմարիկ գետում։