կարևոր
1507 դիտում, 17 ժամ առաջ - 2026-07-20 10:07
Քաղաքական

Ադրբեջանը թեման առաջ բերեց, երբ պարզ դարձավ՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի․Աբրահամյան

Ադրբեջանը թեման առաջ բերեց, երբ պարզ դարձավ՝ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի․Աբրահամյան

Տիգրամ Աբրահամյանի գրառումը․

«Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի»։