|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս որոշված չէ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Հաջորդ գագաթնաժողովը, անշուշտ, տեղի կունենա Ալբանիայում, սակայն դրա ամսաթիվը դեռևս անորոշ է», – Անկարայում դաշինքի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է նա։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Միացյալ Նահանգների հետ հնարավոր նոր անհամաձայնություններից խուսափելու համար մտադիր են հետաձգել Ալբանիայում կայանալիք գագաթնաժողովը, որը նախատեսված էր 2027 թվականին։