կարևոր
3112 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 13:57
Քաղաքական

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

ՀԱՊԿ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2023 թ.-ին Մինսկում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի (Հավաքական անվտանգության խորհուրդ) հերթական նստաշրջանը կկայանա 2023 թվականի չորրորդ եռամսյակում Մինսկ քաղաքում»,- հաղորդել Է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը` ամփոփելով նոյեմբերի 23-ին Երևանում անցկացված գագաթնաժողովի արդյունքները:

ՀԱՊԿ-ի նախագահությունը նոր միջնստաշրջանային փուլում անցել Է Բելառուսին: Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել Էր, որ Մինսկը ՀԱՊԿ-ի նախագահությունն ընդունում Է «միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ժամանակաշրջանում»: «Ակնհայտ Է Եվրասիական մայրցամաքում ռազմաքաղաքական իրադրության աննախադեպ սրումը, նոր աշխարհակարգի հարցին մոտեցումների հետագա բևեռացումը», - հաղորդել Է Լուկաշենկոն, նոյեմբերի 23-ին Երևանում հանդես գալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի լիագումար նիստում: Նա նաև ընդգծել Է, որ «բելառուսական նախագահությունը կգործադրի բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են լարվածության ապաԷսկալացմանը, հակամարտային ներուժի նվազեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամների համատեղ գործողությունների միջոցով փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը»: