|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետությունում. գրում է ՏԱՍՍ-ը՝ այսօր՝ մարտի 3-ին, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Զալալիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Ռոհանիի եւ Պուտինի միջեւ: Հեռախոսազրույցի շրջանակներում նախագահ Ռոհանին հրավիրել է նախագահ Պուտինին... որպեսզի Աստանայի ձեւաչափի շրջանակներում հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Իրանում»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Աստանայի ձեւաչափի հաջողությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մասնակիցները «պետք է հավատարիմ լինեն դրան ու շարունակեն համագործակցությունը դրա շրջանակներում»:
Իր խոսքում դեսպանը նաև անդրադարձել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության առանձնահատուկ դերը ահաբեկչության դեմ պայքարում: