|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Աշխարհի 20 խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների ղեկավարները կհավաքվեն այսօր Արգենտինայում. հայտնում է РИА Новости-ն:
Այսօր կկայանա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որի ժամանակ կքննարկվեն ավանդական թեմաներ` առևտուր, թվային տնտեսություն, կլիմայական փոփոխություններ, կայուն զարգացում, գենդերային հավասարություն:
Սակայն ամենակարևոր իրադարձությունն ԱՄՆ և Չինաստանի նախագահների հանդիպումն է. աշխարհը կհետևի` ինչպես այդ երկրները կփորձեն դուրս գալ առևտրային պատերազմից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հանդիպեր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն վերջին պահին չեղարկել է այն Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: