Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-03 13:57
Աշխարհ

Թեհրանի օդային տարածքը կփակվի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ

Թեհրանի օդային տարածքը կփակվի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ

Թեհրանի օդային տարածքը կփակվի երկուշաբթի օրը՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդին։

«Երկուշաբթի օրը՝ հեղափոխության գերագույն առաջնորդի մարմնի հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, և որևէ թռիչք չի իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակողը։

Հիշեցնենք՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը՝ հրաժեշտի արարողությունը և հուղարկավորության արարողությունը տեղի կունենան Թեհրանում հուլիսի 4-ից 6-ը, հուղարկավորության արարողությունը Ղոմում՝ հուլիսի 7-ին, իսկ հուղարկավորությունը՝ Մաշհադում՝ հուլիսի 9-ին։