|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.89 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.706 |
| GBP | ⚊ | £ 486.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մարմինը, որը զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով, կտեղափոխվի Իրաք, որտեղ շիա մուսուլմանների համար կկազմակերպվեն հրաժեշտի արարողություններ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման շտաբի քարտուղար Ալի Աքբար Փուրջամշիդիանը պարզաբանել է, որ այաթոլլայի մարմինը Իրաք կուղարկվի հուլիսի 8-ին։
Իրաքի Քերբելա և Նաջաֆ քաղաքները, ուր հերթականությամբ կտեղափոխվի Ալի Խամենեիի մարմինը, շիաների համար համարվում են սրբազան վայրեր։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության այլ առանցքային գործիչներ։
Հունիսի 13-ին Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը տեղեկացրել էր, որ Խամենեիի հետ հրաժեշտ տալ հնարավոր կլինի հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին՝ Թեհրանում, հուլիսի 7-ին՝ Ղումում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։