|
Փոխարժեքներ
05 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.59 |
| EUR | ⚊ | € 438.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.8168 |
| GBP | ⚊ | £ 504.01 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի օդային տարածքը կփակվի թռիչքների համար առնվազն ևս 12 ժամով, հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով օդային երթևեկության կառավարման աղբյուրին։
«Բահրեյնի, Քուվեյթի և Քուվեյթի ավիացիոն իշխանությունները կրկին երկարաձգել են իրենց օդային տարածքում թռիչքների արգելքը ևս 12 ժամով՝ մինչև մարտի 6-ի, ուրբաթ, ժամը 4:00-ն»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով փետրվարի 28-ի առավոտյան սահմանված օդային տարածքի արգելքն ուժի մեջ է մնացել մինչև այսօր երեկոյան։
Իրանի և Իրաքի վրայի օդային տարածքը նույնպես փակ է, Իսրայելի օդային տարածքում թռիչքները պարբերաբար դադարեցվում են, իսկ ԱՄԷ-ի վրայի երկինքը մասամբ փակ է։ Սիրիայի իշխանությունները, ինչպես նախկինում ТАСС-ին հայտնել էր Դամասկոսի թռիչքների տեղեկատվական շրջանը, բացել են երեք միջանցք Հալեպի օդանավակայանից դեպի Թուրքիա և Միջերկրական ծով թռիչքների համար, մինչդեռ երկրի օդային տարածքի մնացած մասը փակ է մնում մինչև մարտի 7-ը, շաբաթ օրը։ Դամասկոսի օդանավակայանը փակ է մնում մինչև նույն ամսաթիվը։