Միասին կարող ենք
կարևոր
811 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-02 11:47
Աշխարհ

Կիևը հայտնում է 13 զոհի մասին

Կիևը հայտնում է 13 զոհի մասին

Ռուսաստանն անցած գիշեր լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Ինչպես, հղում անելով պաշտոնյաներին, հայտնում է BBC-ն, հարձակման հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 30 մարդ։

Հարվածներից ժամեր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ քաղաքի մի քանի թաղամասերում անհրաժեշտ է տարհանում իրականացնել։ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ զոհվածների թվում երեխաներ կան։

Մինչդեռ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածների թիրախը եղել են էներգետիկ օբյեկտները՝ որպես պատասխան Ուկրաինայի վերջին հարձակումներին։

Ռմբակոծությունների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել է նաև շտապօգնության կայանը, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է։

Կիևի պաշտոնյաների տվյալներով՝ մինչ այժմ հաջողվել է փրկել 34 մարդու։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են տուժած մի շարք վայրերում, այդ թվում՝ բարձրահարկ բնակելի շենքում և քաղաքի հարավ-արևելյան հատվածում գտնվող տներում։